Ս.թ. հոկտեմբերի 9-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում կազմակերպվեց վարպետության դաս, որի նպատակն էր ապագա իրավաբաններին փոխանցել գործնական հմտություններ՝ կապված փորձագետի կողմից կազմվող եզրակացությունների, դրանցում հաճախ թույլ տրվող իրավաբանական սխալների վերաբերյալ։Վարպետության դասը վարեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ-կրիմինալիստ Վարդգես Ֆրանգյանը:Դասին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի ուսանողները և Եվրասիա վարժարանի իրավաբանական ենթահոսքի աշակերտները: Դասն ամփոփվեց մասնակիցների կողմից փորձագետին ուղղված ակտիվ հարցադրումներով։