Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանի «Իրավագիտություն» ենթահոսքի աշակերտուհի Ինգա Բեգլարյանը «Պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում նվաճել է երրորդ կարգը:

«Ինչ խոսք, օլիմպիադիան բարդ մարտահրավեր էր, բայց ոչինչ անհաղթահարելի չէ, երբ կողքիս էր ուսուցչուհիս՝ Մարի Պապոյանը: Վարժարանում ստացած հարուստ գիտելիքի և ինքնակրթության արդյունքում հնարավոր եղավ մոտենալ երազանքիս: Բայց սա դեռ ամենը չէ. մյուս տարի նույնպես մասնակցելու եմ՝ առաջատար կարգը նվաճելու համար»,- ամփոփեց խոսքը նպատակասլաց Ինգան:

Իսկ մենք՝ Եվրասիա վարժարանի ողջ թիմով, սիրելի՛ Ինգա, մաղթում ենք քեզ նորանոր բարձունքների նվաճում: Վստահ ենք, որ քո բացառիկ գիտելիքով և համեստությամբ շարունակելու ես քեզնով հպարտանալու նոր առիթներ ստեղծել: