Եվրասիա վարժարանի գեղարվեստաթատերական ակումբի աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց Շառլ Պերոյի «Մոխրոտիկը» հեքիաթը անգլերենով: Միջոցառման նախաձեռնության հեղինակներն էին անգլերենի ուսուցչուհիներ Անի Վարդանյանը և Ինեսսա Գևորգյանը: Միջոցառման բեմադրիչն էր վարժարանի աշակերտ, գեղարվեստաթատերական ակումբի անդամ Ռոբերտ Հարությունյանը: Աշակերտներն իրենց գիտելիքներով և դերասանի վարպետությամբ հիացրին հանդիսատեսին: Միջոցառման գլխավոր հյուրն էր վարժարանի տնօրեն Սուրեն Օհանյանը: Ամփոփման խոսքում տնօրենը կարևորեց ակումբի ակտիվ գործունեությունը՝ որպես արտալսարանային կրթության, աշակերտների բովանդակալից և յուրօրինակ առօրյայի բաղկացուցիչ մաս: «Տպավորիչ էր նաև հատկապես անգլերենի սահուն տիրապետումը, բեմական խաղում անգլերենով իմպրովիզացիան: Ուրախ եմ, որ աչքի եք ընկնում ոչ միայն բարձր առաջադիմությամբ, այլ նաև այստեղ ինքնաբացահայտվում եք և մեզ հետ կիսվում ձեր բացառիկ շնորհներով: Կոչ եմ անում է՛լ ավելի կարդալ, ինքնակրթվել և շարունակել զարմացնել բոլորիս»,- նշեց տնօրեն Ս.Օհանյանը: