«Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանի իրավագիտության հոսքի աշակերտները՝ «ՀՀ արդարադատության համակարգը և իրավապահ մարմինները ՀՀ-ում» առարկայի շրջանակներում, դասախոս Էդգար Մանուչարյանի ուղեկցությամբ այցելեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայր:
Այցի նպատակն էր՝ դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքների, դատավորի կարգավիճակի վերաբերյալ ստացած տեսական գիտելիքների կատարելագործումը և գործնական կարողությունների զարգացումը։
Աշակերտները ներկա գտնվեցին ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հանցակազմով քննվող քրեական գործի դատաքննությանը։
Աշակերտները նաև զրույց ունեցան դատավոր Ժորա Չիչոյանի հետ։