ԵՄՀ իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները փետրվարի 15-ին «Իրավապահ մարմինները և արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում» առարկայի շրջանակներում դասախոս Լիա Թևոսյանի հետ միասին այցելեցին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ։
Այցը բաղկացած էր երկու մասից․ առաջին մասում աշակերտները հանդիպեցին պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Հարութ Ակլունցի հետ, ով մանրամասն ներկայացրեց պալատի՝ փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպության առանձնահատկություններն ու խնդիրները, պատասխանեց աշակերտների հետաքրքրաշարժ հարցերին։
Երկրորդ մասում աշակերտներն արդեն հնարավորություն ունեցան այցելել պալատի մասնագիտական գրականությամբ հարուստ գրադարան, դատական նիստերի դահլիճ, հատուկ պատրաստված պալատի դիմորդների, ունկնդիրների համար քննական սենյակներ, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակ և ՀՀ փաստաբանական դպրոց։