Ձյունը եկել, սար ու ձոր բռնել էր… Հետաքրքիր զուգադիպություն էր, թե․․․ Այս տարվա հունվարյան օրերին կարծես ժամանակը հետ էր եկել. ձյունը սար ու ձոր բռնել էր՝ վերակենդանացնելով Աբովյանի՝ Քանաքեռի հրաշակերտ նկարագրությունը։ Մեր վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն իրենց դասն անցկացրեցին անմահ քանաքեռցու տուն-թանգարանում: Այցն ինտերակտիվ էր՝ հագեցած հարցուպատասխանով:
Աբովյանի մասին ստացած գիտելիքները համատեղվեցին տեսողական պարագաներով, հաստատուն և կայուն գիտելիք ժամանակաշրջանի, ժողովրդի ապրելակերպի, նիստուկացի, ազատագրական նկրտումների մասին: Աշակերտները ակտիվ խոսում էին, զրուցում, պատմում։