«Եվրասիա» վարժարանի 11-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում էին, որը բացվել է 1963 թ.: Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում գտնվող տանը Իսահակյանը ապրել է իր կյանքի վերջին տասը տարին: Այս տանը հյուր են եղել շատ անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Եվրասիականները հետաքրքիր շրջայց ունեցան տուն-թանգարանով, եղան բանաստեղծի աշխատասենյակում, որտեղ տեսան Վարպետի գրասեղանը: