Եվրասիա ավագ դպրոց-վարժարանը հայտարարում է ասմունքի մրցույթ 9-11-րդ դասարանի աշակերտների համար, ովքեր սիրում են պոեզիան ու ասմունքը:

Պայմաններ.

  1. Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն,
  2. Հեղինակի ընտրությունն ազատ է,
  3. Հստակ ձայնի ու պատկերի առկայությունը պարտադիր է,
  4. Տեսանյութի տևողությունը ՝ 1-2 րոպե:
  5. Մրցույթին չեն կարող մասնակցել մասնագիտացված դպրոց-ստուդիաների սաները:

Մրցույթի փուլերն են՝

  1. Առաջին փուլ. ասմունքի տեսաձայնագրությունը ուղարկել pr@eiu.am էլ. հասցեին հունվարի 26-ից մինչև փետրվարի 10-ը: Հարցերի դեպքում ևս գրել այս հասցեին:
  2. Երկրորդ փուլ. հանձնաժողովի կողմից ընտրված տեսանյութերը կտեղադրվեն սոցցանցերում ու կմեկնարկի 5-օրյա սոցցանցային քվեարկության փուլը:
  3. Երրորդ փուլ. փետրվարի 17-ին՝ ժամը 12-ին, ԵՄՀ-ի դահլիճում (425 սենյակ) արդեն մասնակիցը պետք է ասմունքի պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի առաջ։ Մրցույթի երեք հաղթողները կընտրվեն քվեարկության ու պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների հանրագումարով (50/50):

Հայտագրվել կարող եք հետևյալ հղումով․https://forms.gle/NCoFBgJYead1fWGBA

Մրցույթի մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով ու դրամական պարգևներով.

  1. Առաջին տեղ՝ 30.000 դր.
  2. Երկրորդ տեղ՝ 20.000 դր.
  3. Երրորդ տեղ՝ 10.000 դր.։

Հեռ. 010 24 94 38, Ազատության 24/2