Եվրասիա ավագ դպրոցի 10-րդ դասարանների աշակերտները այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ։
Էքսկուրսիայի թեման էր՝ «Արվեստի աշխարհում․ գրականություն և կերպարվեստ», որի ընթացքում աշակերտները ծանոթացան արվեստի տարբեր ուղղություններին, նկարիչների ստեղծագործություններին և դրանց կապին գրականության հետ։