Արվեստի համաշխարհային օրվան ընդառաջ Եվրասիա վարժարանը կազմակերպում է գեղանկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-մրցույթ ապրիլի 1-ից 15-ը:

Ցուցահանդեսին իրենց նկարչական և ձեռագործ աշխատանքները կարող են ներկայացնել Երևանի և մարզերի հիմնական դպրոցների 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները: Անհրաժեշտ է աշխատանքները մարտի 10-ից -25-ը ներկայացնել Եվրասիա միջազգային համալսարան / Ազատության 24/2, 4-րդ հարկ, 401 սենյակ/:

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 1-ից 14-ը Եվրասիա միջազգային համալսարանի 4-րդ հարկի ճեմասրահում (մուտքն ազատ է):

Ցուցահանդես-մրցույթի ամփոփումը կկայանա ապրիլի 15-ին՝ Արվեստի համաշխարհային օրը: Հաղթողները կորոշվեն ժյուրիի և այցելուների քվեարկությամբ:

Գեղանկարչական աշխատանքներ անվանակարգում

առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 30.000 դրամ,

երկրորդ տեղը՝ 20.000 դրամ, երրորդ տեղը՝ 10.000 դրամ:

Ձեռագործ աշխատանքներ անվանակարգում՝ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 30.000 դրամ, երկրորդ տեղը՝ 20.000 դրամ, երրորդ տեղը՝ 10.000 դրամ:

Մանրամասների համար զանգահարել 010-24-94-38