10-րդ դասարանի «Կառավարում» և «Դիզայն» հոսքերի աշակերտները քիմիա առարկայից ներկայացրին նախագծային աշխատանք՝ «Արագ սնունդը ժամանակակից մարդու կյանքում» թեմայով։
Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում արագ տեմպերով, արագ սնունդը դարձել է հարմար ընտրություն։ Սակայն դրա մատչելիությունն ու արագ պատրաստումը կարող են ունենալ հեռուն գնացող հետևանքներ։ Կարևոր է գիտակցել, որ արագ պատրաստվածը միշտ չէ, որ նշանակում է առողջ։