«Անակնկալ գիրք-նվեր» խաղ-միջոցառում / “Surprise Gift Book” Game Event-2022
–––––––
Հարգելի՛ աշակերտներ
Գիրք ընթերցելը միշտ արդի է և կարևոր, իսկ մեր երկրի ներկայիս պայմաններում՝ էլ ավելի առաջնային: Այս կապակցությամբ այս տարի նույնպես ԵՄՀ գրադարանը գիրք նվիրելու տոնին (փետրվարի 19) ընդառաջ կազմակերպում է «Անակնկալ գիրք նվեր» խաղ-միջոցառումը:
Կանոնները հետևյալն են՝
• Բոլոր մասնակիցների անունները նախապես գրվում են թղթերի վրա և լցվում արկղի մեջ:
• Մասնակիցներից յուրաքանչյուրը տուփից հանում է մեկ ծալած թուղթ:
• Թղթում գրված անձին, առանց բացահայտելու, փետրվարի 19-ին նվիրում է իր ցանկությամբ որևէ գիրք:
Ցանկացողներին խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 7-ը հաստատել իրենց մասնակցությունը՝ լրացնելով առցանց հայտադիմումը https://forms.office.com/r/KregFeaTTH
Խաղարկությունը տեղի կունենա փետրվարի 17-ին ԵՄՀ գրադարանում 12:20
«Անակնկալ գիրք նվեր» խաղ-միջոցառման գրքերի փոխանակումը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 12:20
Սիրով կսպասենք բոլորիդ մասնակցությանը: