Չխախտելով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթը` «AM» իրավաբանական ընկերությունն այս անգամ իր հարկի տակ էր համախմբել «Եվրասիա» միջազգային համալսարանի ավագ դպրոցի «Իրավագիտություն» ենթահոսքի և «Իրավաբանական դպրոցի» աշակերտներին:

Նրանց հետ հանդիպումն անցկացրեցին ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանն ու փաստաբան Պայծառ Քոչարյանը: Հանդիպման սկզբում Լևոն Սահակյանն աշակերտներին ներկայացրեց «AM» իրավաբանական ընկերության գործունեությունը, կառուցվածքը, սկզբունքներն ու առաջարկվող ծառայությունները:

331070869 757910962434983 2607256802465349348 n