Օրերս  Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի «Պատանի իրավաբանի» դպրոցի և Եվրասիա վարժարանի նախաբուհական ծրագրի իրավագիտության 12-րդ դասարանի սաները դասախոսների  ուղեկցությամբ այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Սաները հանդիպեցին հիմնարկի՝ սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանին և քննարկեցին քրեակատարողական օրենսդրական բարեփոխումները:

Սաների հետաքրքրող հարցերին լիարժեք պարզաբանումներ տվեց Նունե Միքայելյանը և մյուս աշխատակիցների հետ շրջեցին՝ հասկանալու շենքային պայմանները, կառուցվածքների յուրահատկությունները:

IMG 570e3a56202d305598802b25ec7f1026 V