info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում
Գլխավոր
Մեր դպրոցը
Մեր մասին
Մեր դպրոցը
Տնօրենություն
Ուսուցիչներ
FAQ
Ուսուցում
Ընթացքը
Հոսքեր, ենթահոսքեր
Նախագծահեն կրթություն
Գրադարան
Հղումներ
Ընդունելություն
Կարգ
Վճար
Դիմում-հայտ
Առօրյա
Նորություններ
Միջոցառումներ
Կապ
«Գիտակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը՝ Եվրասիա ավագ դպրոցում
18.11.2026
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանում կայացավ ամենամյա «Գիտակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցեցին 10 դպրոցների աշակերտական թիմեր։
Մրցույթին մասնակցեցին՝
– Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը,
– Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցը,
– Աբովյանի կրթահամալիրը,
– Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցը,
– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցը,
– Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցը,
– Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցը,
– Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցը,
– Դիլիջանի կենտրոնական դպրոցը,
– Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցը։
Խաղի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց գիտելիքները, տրամաբանական մտածողությունը, արագ կողմնորոշվելու և թիմային աշխատանքի կարողությունները։
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեցին՝
1-ին տեղ՝
Դիլիջանի կենտրոնական դպրոց
2-րդ տեղ՝
Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց
3-րդ տեղ՝
Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց
Շնորհավորում ենք հաղթող թիմերին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր մրցապայքարի և գիտելիքի հանդեպ մեծ հետաքրքրության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր պրոֆեսիոնալ հանձնաժողովին, որի անդամներն իրենց մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ և պատասխանատու աշխատանքով ապահովեցին մրցույթի անկողմնակալ և բարձր մակարդակով անցկացումը։
Հանձնաժողովի անդամներ՝
Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհիներ Սյուզաննա Նահապետյան, Աղավնի Պարլադյան, մաթեմատիկայի ուսուցչուհիներ Անի Հովհաննիսյան,
Նարինե Մանուկյան, Հայաստանի պատմության և համաշխարհային պատմության ուսուցչուհի Ֆլորա Ավագյան, Հայաստանի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Մարի Պապոյան, անգլերենի ուսուցչուհիներ Ռուզաննա Անտոնյան, Թամարա Գալստյան:
Հանձնաժողովի նախագահ՝ Գոհար Մելիքբեկյան՝ տնտեսական գիտությունների թեկնածու, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի փոխտնօրեն։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ մասնագիտական բարձր պատասխանատվության, նվիրումի և արդյունավետ համագործակցության համար։
«Գիտակ» մրցույթը ևս մեկ անգամ փաստեց, որ գիտելիքը, թիմային ոգին և առողջ մրցակցությունը կարևոր նախապայմաններ են երիտասարդ սերնդի զարգացման ու հաջողության համար։
Մաղթում ենք նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ։
Փակել