info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում
Գլխավոր
Մեր դպրոցը
Մեր մասին
Մեր դպրոցը
Տնօրենություն
Ուսուցիչներ
FAQ
Ուսուցում
Ընթացքը
Հոսքեր, ենթահոսքեր
Նախագծահեն կրթություն
Գրադարան
Հղումներ
Ընդունելություն
Կարգ
Վճար
Դիմում-հայտ
Առօրյա
Նորություններ
Միջոցառումներ
Կապ
«Եվրասիա» ավագ դպրոցի սաները` Գյումրիում
25.09.2026
«Եվրասիա» ավագ դպրոցի սաները հերթական հետաքրքիր ու հիշարժան օրերն անցկացրին Գյումրիում՝ երկօրյա ճանաչողական այցի շրջանակում։
Ուղևորության ընթացքում աշակերտներն այցելեցին քաղաքի թանգարաններ և պատմական եկեղեցիներ՝ ծանոթանալով Գյումրու հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Օրվա ավարտին նրանց սպասում էր գիշերային Գյումրու զբոսանքը, որը հնարավորություն տվեց քաղաքը տեսնել բոլորովին այլ՝ լուսավոր ու աշխույժ միջավայրում։
Երեկոն շարունակվեց հյուրանոցում՝ ինտելեկտուալ խաղերով և տարբեր մրցույթներով, որոնք հետաքրքիր ժամանց ապահովեցին, նաև համախմբեցին աշակերտներին՝ ստեղծելով ավելի անմիջական շփման և թիմային աշխատանքի միջավայր։
Այս երկօրյա այցը ևս մեկ առիթ էր սովորելու դասասենյակից դուրս, բացահայտելու Հայաստանի մշակութային ժառանգությունը և միասին նոր հիշողություններ ստեղծելու համար։
Փակել