27.04.2026
Մեծ հպարտությամբ և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Եվրասիա» վարժարանի սաները բացառիկ հաջողությամբ և փայլուն արդյունքներով մասնակցել են «Այբ» դպրոցում կայացած Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական 4-րդ գիտաժողովին։ Մեր տաղանդավոր թիմը հերթական անգամ ապացուցեց, որ երիտասարդ սերնդի միտքն ու ձգտումները սահմաններ չեն ճանաչում, երբ գիտական հետազոտությունը միախառնվում է ստեղծարարությանը։
Գիտաժողովին մեր վարժարանի թիմը հանդես եկավ չափազանց հետաքրքիր, նորարարական և, միևնույն ժամանակ, «համեղ» նախագծով՝ «Հաց՝ բնական ներկանյութերի օգտագործմամբ»: Աշակերտների երկարատև ու հետևողական աշխատանքի արդյունքում ստացվեց ոչ միայն էկոլոգիապես մաքուր և առողջարար արտադրանք, այլև արվեց իրական գիտական հայտնագործություն, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների ու ժյուրիի անդամների շրջանում։
Մեր սաների գործադրած ջանքերն ու գիտական նորարարությունն արժանացան ոլորտի առաջատար կազմակերպությունների բարձր գնահատականին։ Ցուցաբերած գերազանց արդյունքի համար թիմն արժանացավ հատուկ մրցանակների.
«Ագրոտեխ» ՍՊԸ-ի կողմից՝ հատուկ մրցանակ՝ Ecovisor F4 բազմաֆունկցիոնալ չափիչ սարք, որը հզոր գործիք կդառնա մեր վարժարանում և նոր, լայն հնարավորություններ կբացի աշակերտների հետագա հետազոտական աշխատանքների համար։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության կողմից՝ պատվավոր հավաստագիր և հատուկ նվերներ։
«Այս հաջողությունը մեր աշակերտների անդադար որոնումների, գիտական մտքի և նորը ստեղծելու անկոտրում կամքի արդյունքն է: Մենք վստահ ենք, որ սա միայն սկիզբն է այն մեծ հայտնագործությունների, որոնք դեռ անելու են մեր սաները»:
Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին և նրանց առաջնորդող ուսուցիչներին՝ վարժարանի պատիվը բարձր պահելու, գիտության հանդեպ սերն ու ստեղծարարությունը մեկտեղելու և մեզ բոլորիս այսպիսի հպարտության պահեր պարգևելու համար։
Նորանոր գիտական բարձունքներ ու նորարարական ձեռքբերումներ ձեզ, սիրելի՛ «եվրասիականներ»: