Եվրասիա վարժարանում տոնական ու ջերմ մթնոլորտ էր․ միասին նշեցինք Տեառնընդառաջն ու Բարեկենդանը՝ պահպանելով մեր ազգային գեղեցիկ ավանդույթները
Դպրոցի բակում վառվեց տոնական խարույկը, որի շուրջ համախմբվել էին աշակերտներն ու ուսուցիչները։ Խարույկի ջերմությունն ու կրակի լույսը դարձան սիրո, հույսի ու նոր սկզբի խորհրդանիշ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ազգային երգ ու պարին, ներկայացրին Տեառնընդառաջի խորհուրդն ու ծեսերը։
Այսպիսի տոները ոչ միայն ուրախ առիթ են, այլ նաև կարևոր հնարավորություն՝ մեր սաներին փոխանցելու ազգային արժեքներն ու ինքնության ուժը։