11.11.2025
Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի ավագ դպրոց-վարժարանի տնօրենությունն իր հարկի տակ հյուրընկալեց կրթության միջազգային փորձագետներ Սեդա Քոչարյանին (EduArmenia համահիմնադիր) և Նարինե Ղարաշոր-Ազիզյանին (WholisticEdu հիմնադիր), ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս Արմինե Աշիկյանին, Երևանի մի քանի դպրոցի ղեկավարների, ծնողների, վարժարանի ուսուցիչների ու աշակերտների:
Սեմինարի դասընթացավարներ՝
Գոհար Հրաչիկի Մելիքբեկյանը, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի փոխտնօրեն, ԵՄՀ կառավարում և ՏՀ ամբիոնի դասախոս, տ.գ.թ.
Վարդուհի Աշոտի Աֆյան, Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի մեթոդական աշխատանքների պատասխանատու
Միջոցառումը միավորել էր նորարարական կրթությամբ մտահոգ մարդկանց՝ քննարկում ծավալելու և մտորելու “Արժեքահեն կրթությունը և նարատիվային մոտեցումները անվտանգ և համագործակցային կրթական միջավայրի ձևավորման գործում” թեմայի շուրջ:
Երբ մենք զբաղվում ենք կրթությամբ, միշտ հարց ենք տալիս՝ ինչ սովորեցնել։ Բայց ժամանակն է բարձրաձայնելու ամենակարևորը, թե ինչ պատմություն ենք մենք փոխանցում սովորողին։
Այս թրեյնինգը հենց այդ մասին էր։ Պատմությունների, արժեքների և այն միջավայրի մասին, որտեղ սովորողը
Սեմինարի ընթացքում կատարվեցին հետևյալ հիմնական շեշտադրումները.
Ինչպե՞ս են արժեքները դառնում վարքագիծ, իսկ վարքագիծը՝ միջավայր, որի վրա կանգնած է ամբողջ կրթական մշակույթը։
Ինչպե՞ս են նարատիվները ձևավորում • աշակերտի ինքնությունը, • ուսուցչի մասնագիտական վստահությունը, • կրթական կազմակերպության ընդհանուր մշակույթը։
Ինչու՞ Maslow, Schein և Seligman տեսությունների համադրումը անվտանգ կրթական միջավայրի բնական և կանխատեսելի արդյունքն է
Անվտանգ միջավայրը կրթության ամենակենտրոնական պայմանն է, և դա պատահական չէ։ Այն հիմնավորված է երեք տարբեր, բայց փոխլրացնող գիտական մոտեցումներով, որոնք միասին ձևավորում են մեկ ամբողջական պատկեր. ինչպես են մարդիկ սովորում, զարգանում և ապրում կրթական միջավայրում։
Երբ միավորում ենք այս երեք տեսությունները՝ Maslow + Schein + Seligman, ստանում ենք հետևյալ հստակ պատկերը՝
Այս երեքն էլ ուղղակիորեն ցույց են տալիս, որ անվտանգությունը ոչ թե լրացուցիչ պայման է, այլ կրթության հիմնական հարթակը, առանց որի մենք չենք կարող կառուցել ստեղծարար, արժեքահեն և համագործակցային կրթություն։
Ինչպե՞ս են իրական կյանքում աշխատում՝ • դրական նարատիվները, որոնք ոգեշնչում են • թունավոր նարատիվները, որոնք քայքայում են թիմը։
Ինչու՞ «մենք չենք ղեկավարում դպրոցը կարգերով․ մենք ղեկավարում ենք այն մշակույթով», իսկ մշակույթը ձևավորվում է հենց արժեքներով և պատմություններով։
Ու՞մ համար էր այս սեմինարը.
Ի՞նչ տվեց այդ հանդիպումը
Ստեղծված ոչ ստանդարտ միջավայրում ձևավորվեց յուրօրինակ տրամադրություն, ներշնչող ու բազմակողմանի քննարկումը ընթացավ կրթական արժեքների, նարատիվ մտածողության, ներառող և համագործակցային ուսումնական միջավայրի ձևավորման շուրջ: Մասնակիցների մեծ մասը կիսվեց իրենց պատմություններով և դիտարկեց, թե նարատիվները ինչպես են ձևավորում ինքնություն և մտածողություն, ինչ դեր ունի ուսուցիչը՝ որպես արժեքների կրող և պատմություններ հյուսող, ինչպես ստեղծել վստահության, հարգանքի և բաց հաղորդակցության միջավայր:
Ընդհանուր նարատիվն այն էր, որ ստեղծելով նման միջավայր՝ յուրօրինակ “ներառող հովանոցի” տակ մարդիկ կարող են դուրս բերել ժամանակակից դպրոցի կրթական արժեքները, սովորողի ինքնության զարգացման ուղին ձևավորել և գտնել ցանկացած ուսումնական միջավայրում տարբերությունից դեպի հնարավորություն գնացող ճանապարհը: Վերջի վերջո կրությունը ոչ միայն գիտելիքի փոխանցում է, այլև արժեքային համակարգի ձևավորում:
Որպես ամփոփում ավելացնենք, որ.
Կրթական հաստատությունը պարզապես վայր չէ, որտեղ երեխան գիտելիք է ձեռք բերում։ Սա այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է նրա պատմությունը։ Եվ որքան խորը, արժեկառույց ու մարդասիրական է այդ պատմությունը, այնքան ուժեղ է մեր վաղվա հասարակությունը։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Արժեքահեն կրթությունը նաև ազգային կրթություն է
Այս օրերին, երբ կրթական համակարգը կանգնած է բարդ ու բազմաշերտ մարտահրավերների առջև, մենք պարտավոր ենք վերաիմաստավորել ոչ միայն միջազգային մոտեցումները, այլև մեր ազգային կրթական արժեքները։
Հայ դպրոցը դարեր շարունակ եղել է լույսի կրող,
հոգևոր ամրոց,
համայնքի համախմբող ուժ,
մշակույթի պահպանման կենտրոն։
Այսօր, երբ աշխարհն արագ է փոխվում, հենց այս արժեքներն են մեր կրթության հենասյուները․
հայրենասիրություն՝ ոչ թե լոզունգային կամ գրքային, այլ պատասխանատվություն, հոգատարություն, ստեղծարար ներդրում լեզվի ու մշակույթի պահպանում՝ որպես ինքնության հենք երախտագիտություն, բարություն, փոխօգնություն համայնքային պատասխանատվություն՝ «Ես»-ից դեպի «Մենք» անցում բարեվարքություն՝ իր իրական դրսևորումներով
Այս սեմինարը հենց այս կամուրջն էր ազգային կրթական արժեքների և համաշխարհային առաջադեմ մոտեցումների միջև։