info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում
Գլխավոր
Մեր դպրոցը
Մեր մասին
Մեր դպրոցը
Տնօրենություն
Ուսուցիչներ
FAQ
Ուսուցում
Ընթացքը
Հոսքեր, ենթահոսքեր
Նախագծահեն կրթություն
Գրադարան
Հղումներ
Ընդունելություն
Կարգ
Վճար
Դիմում-հայտ
Առօրյա
Նորություններ
Միջոցառումներ
Կապ
Եվրասիա ավագ դպրոցի սովորողները կրթական ու ճանաչողական այցով Ծաղկաձորում էին
06.11.2025
Եվրասիա ավագ դպրոցի սովորողները կրթական ու ճանաչողական այց կատարեցին Ծաղկաձոր և շրջակա համայնքներ՝ անցկացնելով տպավորիչ, ուսուցողական և համախմբված օր։ Ճամփորդությունը միաժամանակ միավորեց կրթական, մշակութային և ժամանցային բաղադրիչները՝ ստեղծելով հիշարժան փորձառություն բոլոր մասնակիցների համար։
Օրվա ընթացքում սովորողները այցելեցին Բջնիի ամրոց, ծանոթացան նրա պատմական նշանակությանը և միջնադարյան ճարտարապետական առանձնահատկություններին, բացի այդ, նրանք այցելեցին նաև մի շարք պատմամշակութային կոթողներ, որտեղ ուսուցիչների ուղեկցությամբ և իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպեցին քննարկումներ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման մասին։
Սովորողները մասնակցեցին թիմային խաղերի, ստեղծարար առաջադրանքների և ինքնաբուխ նախաձեռնությունների, որոնք նպաստեցին նրանց փոխադարձ ճանաչմանը և վստահության ամրապնդմանը։
Օրվա ավարտին աշակերտները վայելեցին բնության գեղեցկությունը, ազատ շփման և հանգստի մթնոլորտը։
Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ ֆորմալ կրթական միջավայրում անցկացված նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն սովորողների անհատական և թիմային զարգացման, ինչպես նաև դպրոցի միասնական համայնքային ոգու ձևավորման գործում։
9rac
betebet
betsilin
marsbahis
marsbahis
meritking
kingroyal
meritking
kingroyal
kingroyal
kingroyal
meritking
jojobet
marsbahis
kingroyal
kingroyal
meritking
Փակել