13.05.2025
Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի սաները մասնակցել են Hippo անգլերենի օլիմպիադայի տարածաշրջանային փուլին և գրանցել բարձր արդյունքներ։
Մրցույթն ընդգրկել է Հայաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանած տասնյակ տաղանդավոր դպրոցականների, իսկ մեր աշակերտները ցուցաբերել են գիտելիքների բարձր մակարդակ, լեզվական հարուստ բառապաշար և վերլուծական մտածողություն։
Մեզ համար առանձնակի հպարտության առիթ է վարժարանի սան Էմիլի Մարկոսյանի հաջողությունը։
Նա հաղթահարել է բոլոր փուլերը և անցել է օլիմպիադայի միջազգային փուլ։ Էմիլին մայիսի 26-28-ը մեկնելու է Իտալիայի Վենետիկ քաղաք, որտեղ պատվով ներկայացնելու է Հայաստանը և փորձելու է իր ուժերը միջազգային այս կարևոր մրցույթում։
Շնորհավորում ենք մեր բոլոր աշակերտներին՝ արժանի մասնակցության և հաջողության համար։