Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի աշակերտները հայոց լեզվի և հայ գրականության կրթական ծրագրի շրջանակներում այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ ծանոթացան ոչ միայն բանաստեղծին առնչվող նմուշներին, այլև Վարպետի կյանքին և ստեղծագործությանը, ներշնչվեցին նրա հայրենանվեր եռանդուն գործունեությամբ:
Թանգարանում աշակերտները դիտեցին «Վարպետը» ֆիլմը, որից հետո կազմակերպվեց ակտիվ քննարկում հարց ու պատասխանի միջոցով:
Նպատակային և ուսուցողական դաս-այցելության վերջնարդյունքը Հայաստանի մասին իսահակյանական բանաձևումն էր. յուրաքանչյուր հայ, ուր էլ որ լինի, Հայաստանը միշտ և հանապազ պետք է կրի իր հոգում: