25.10.2023
Եվրասիա վարժարանը, հավատարիմ մնալով կրթել ու դաստիարակել սաներին ոչ միայն լսարանային, այլ նաև արտալսարանային պայմաններում առաքելությանը, կազմակերպեց գիշերակացով էքսկուրսիա դեպի Ծաղկաձոր:
Ուսումնաճանաչողական և ժամանցային էքսկուրսիայի ժամանակ աշակերտները այցելեցին Կեչառիս վանական համալիր, զբոսավարը ներկայացրեց տարածաշրջանի հոգևոր և մշակութային կենտրոնների դերն ու նշանակությունը:
Ընթացքում եվրասիականները կազմակերպեցին տարաբնույթ թեմաներով քննարկումներ: Տնտեսագիտական հոսքի աշակերտները առաջարկեցին հետագայում նմանատիպ բիզնես-ծրագրեր իրականացնել Հայաստանի այլ վայրերում՝ նպաստելով տվյալ տարածքների սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը: Իրավաբանական հոսքի աշակերտներն էլ առաջարկեցին լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը, որ նպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:
Երեկոյան խարույկի շուրջ եվրասիականները ազգային երգ ու պարով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրում է իր բարձր լեռներում թնդացող մշակույթով:
Էքսկուրսիան մտերմացրեց հին ու նոր եվրասիականներին՝ բացահայտելով նրանց ինքնությունը, բնավորության գծերն ու ունակությունները: