26.04.2023
Եվրասիա վարժարանի սաների համար ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վաչե Մխիթարյանը այսօր անցկացրեց «Դասը վարում է քննիչը» խորագրով հերթական դասընթացը:
Դասընթացին նա անդրադարձավ «Հափշտակության հասկացությունը և տեսակները», «Հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը» թեմաներին:
Հետաքրքիր քննարկումներից, բազմաթիվ հարց ու պատասխաններից հետո նախատեսվում է անցկացնել ևս մեկ դասընթաց: