08.02.2023
#ԳԻՏԱԿ ինտելեկտուալ խաղ-մրցույթը վերադառնում է:
Այո, Եվրասիա վարժարանը այս տարի ևս նախաձեռնել է ԳԻՏԱԿ ինտելեկտուալ խաղ-մրցույթը։
Սիրելի՛ աշակերտ, եթե հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության գիտակ ես, ունես արագ մտածելու և վերլուծելու կարողություն, կրեատիվ ես, ապա մասնակցի՛ր անակնկալներով լի խաղ-մրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել միայն միջնակարգ, ՈՉ մասնագիտացված, խորացված ուսուցմամբ դպրոցների 9-րդ դասարանցիներից բաղկացած 6 հոգանոց թիմեր:
Մրցույթի առաջին փուլում յուրաքանչյուր թիմ պետք է պատասխանի 5 ծրարում առկա 3-ական հարցի՝ հայոց լեզվից, մաթեմատիկայից և հայոց պատմությունից։
Երկրորդ փուլում թիմերը կպատասխանեն խաչբառի տեսքով 1 կոմբո առաջադրանքի։
Երրորդ փուլում առավելագույն միավոր հավաքած 3 թիմի ավագները կպատասխանեն բլից հարցերի։
Առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 40.000 Երկրորդ տեղ՝ 30.000 Երրորդ տեղը՝ 20.000 դր. ։ Գերխաղին մասնակցելու դեպքում հաղթող թիմը կստանա լրացուցիչ 10.000 դրամ պարգև:
«ԳԻՏԱԿ» ինտելեկտուալ միջդպրոցական խաղ-մրցույթի մասնակիցները կստանան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը 12-ին, ԵՄՀ-ի դահլիճում:
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով՝
https://forms.gle/wDbvfuM2z9W9mshx9
Գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը ներառյալ:
Հեռ: 010 24 94 38
Ազատության 24/2