«Եվրասիա» ավագ դպրոցի հումանիտար հոսքի «Իրավագիտություն» ենթահոսքի աշակերտները օրերս «Իրավապահ մարմինները և արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում» առարկայի շրջանակներում, դասախոս Լիա Թևոսյանի հետ միասին այցելեցին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր, որտեղ ներկա գտնվեցին նախնական դատական նիստերի, այնուհետև հանդիպեցին դատավոր Մուրադ Հովակիմյանի հետ։