info@eiu.am
(+374 10) 20 94 86
Առցանց դիմում

Մեթոդական ցուցումներ բարձր դասարանների աշակերտների համար

 

Վերջերս հանրապետության դպրոցների բարձր դասարանցիների մասնակցությամբ «Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում» թեմայով անցկացված աշակերտական մրցույթ-համաժողովի վերջնարդյունքների վերլուծությունը և գնահատումը մեզ բերեց հետևյալ եզրակացության: Առաջին անգամ անցկացված այդ գիտական համաժողովին, չնայած աշակերտները ցուցաբերեցին շատ բարձր ակտիվություն և մոտիվացվածություն, բայց և այնպես նրանք դեռևս լիովին պատրաստ չէին ներկայանալ որպես պատանի հետազոտողներ. յուրաքանչյուր  մասնակից հանդես եկավ ինչպես կարողացավ, և ինչպես ստացվեց: Որպես համընդհանուր թերություն նկատվեցին հետազոտական աշխատանք կատարելու անփորձությունը,մեթոդական մոտեցումների և անհրաժեշտ հարցադրումների անտեսումը, հիմնախնդիրները դիպուկ ներկայացնելու և ինքնուրույնաբար ստեղծագործելու դժվարությունները, վերջնարդյունքների կամ եզրակացությունների, տեսական ու գործնական հետևությունների կատարման և այլ բնույթի բացթողումները:

Համաժողովի ամփոփիչ նիստում կազմկոմիտեն հանդես եկավ նախաձեռնությամբ. դպրոցականների համար մշակել գիտական հետազոտություններ կատարելու մի պարզ մեթոդական ձևաչափ և հաջորդ համաժողովն անցկացնել մեթոդական նոր պահանջներով՝գիտական ստեղծագործական նախագծերի համար անհրաժեշտ պայմաններով:

Եվրոպական առաջավոր դպրոցներում նախագծային ստեղծագործական-հետազոտական (ՆՍՀ) մեթոդը համարվում է ամենահաճախակի կիրառվող ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաներից մեկը: Ուսուցման այս եղանակը հնարավորություն է տալիս աշակերտին ինքնուրույնաբար սովորելու և ստեղծագործելու, դրսևորելու հետազոտություն կատարելու հմտություններ, ծանոթանալու գիտահետազոտական աշխատանքների կատարման ձևաչափերին, որոնք նրան անհրաժեշտ են բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալիս: Այնպես որ ՆՍՀ մեթոդով աշակերտների նախապատրաստումը համաժողովին պետք է դիտել որպես և՛ հետազոտական, և՛ ուսուցմանը նպաստող արդյունավետ եղանակ:

Նախագծերը կարող են լինել անհատականխմբային, թիմային: Խմբային և թիմային նախագծերի իրականացման ժամանակ ուսուցիչը բաշխում է պարտականությունները աշակերտների միջև և սահմանում  յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ ընդհանուր առմամբ նախագիծը կատարելու համար: Թիմային և խմբային նախագծի ընդհանուր գնահատականը ձևավորվում է  կատարողներից յուրաքանչյուրի գնահատականի ամփոփման և միջինացման հիման վրա: Անհատական նախագծերը ընտրում են աշակերտները և հետազոտությունները կատարում  կա՛մ ինքնուրույնաբար, կա՛մ ուսուցչի հետ համատեղ: Բարձր դասարանների սովորողները տարեկան իրականացնում են ոչ պակաս քան երկու նախագիծ՝ յուրաքանչյուր կիսամյակում մեկական: Այս մեթոդը դիտարկվում է որպես աշակերտակենտրոն ուսուցման մի տարբերակ, որն էապես բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը և աշակերտների մոտիվացվածությունը: ՆՍՀ-ը կարելի է կատարել գրեթե բոլոր առարկաների գծով, հատկապես նախամասնագիտական:

Ա. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Նախագծերը սովորաբար կատարվում են հետևյալ հաջորդականությամբ և պահանջներով.

  1. Սովորողների կողմից կատարվում է նախագծի թեմայի ընտրություն, դրա հիմնավորում, աշխատանքային պլանի կազմում, որը հաստատվում է ուսուցչի կողմից: Այնուհետև ընտրվում է համապատասխան գրականություն և կատարվում է հետազոտական , գիտական հիմնարկի կամ լաբորատորիայի, արտադրական ձեռնարկության, անհրաժեշտ այլ տեղեկատվության աղբյուրներից օգտվելու հիմնավորում և առանձնացում:
  2. Ուսուցչի հետ համատեղ ընտրված նախագծերի պարագայում նախապես որոշվում է աշակերտի համար անհրաժեշտ գիտելիքի ծավալը, ակնկալվող հմտությունները և կարողությունների ծավալը ու հիմնավորվում է սպասվող վերջնարդյունքները:
  3. Ընտրված նախագծի կատարման մի քանի հնարավոր տարբերակներից առանձնացվում  է ամենաօպտիմալը,կատարվում է դրա հիմնավորում:
  4. Կատարվում է անհրաժեշտ նյութական և ֆինանսական ծախսերի հիմնավորում (անհրաժեշտության դեպքում, եթե արտադրական նախագիծ է):
  5. Կատարվում է նաև պարտականությունների բաշխում (խմբային և թիմային նախագծերի դեպքում) և հաստատվում է հետազոտական աշխատանքի կատարման փուլերի ժամանակացույցը:
  6. Սովորողը, պահպանելով ըստ փուլերի նախագծի կատարման ժամանակացույցը, հաշվի առնելով հետազոտության պահանջները, կատարում է ուսուցչի կողմից տրված նախնական և ընթացիկ գործողություններն ու հանձնարարությունները:
  7. Իրականացվում են եզրափակիչ աշխատանքները. հետազոտության վերջնարդյունքների ամփոփում, կազմում, ներկայացում, քննարկում, անհրաժեշտության դեպքում նաև աշակերտն իր հետազոտությունը նախապատրաստում է հրատարակության:

ՆՍՀ-ը ցանկալի է , որ  կառուցվածքայնորեն  ներկայացված լինի հետևյալ բաղադրիչներից.

Բ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Անհրաժեշտ է հաստատել կատարվող աշխատանքի հիմնական պահանջները, որոշել հարցադրումների այն շրջանակը, որոնց շուրջ  պետք է իրականացվի տվյալ  նախագիծը: Այնուհետև շարադրել նախագծի ընտրված թեմայի տեսական հիմնադրույթները, որոնց հիման վրա հետագայում կատարվում է հետազոտությունը: Շատ կարևոր է անդրադառնալ նախագծի  (ընտրված թեմայի) վերաբերյալ պատմական տեղեկություններին, ցույց տալ պատմության և արդիականության կապը:

Որպես ընդհանրացում ավելացնենք, որ գիտական հետազոտության կատարման ընթացքում պահանջվում է, որպեսզի աշակերտը պահպանի ստեղծագործական հետազոտության հետևյալ տրամաբանական հաջորդական  սխեման.

1) Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում,

2) Հետազոտության նպատակի և խնդիրների բացահայտում,

3) Հետազոտության օբյեկտի և առարկայի հիմնավորում,

4) Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայիընտրություն,

5) Հետազոտության գործընթացի նկարագրություն,

6) Հետազոտության արդյունքների վերլուծություն,

7) Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:

ԳՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ՊԱՀՊԱՆԵՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅԱՆԿԱՆՈՆՆԵՐԸ

Ակադեմիական ազնվության կանոնները պահպանելու նպատակով օգտագործված աղբյուրներին անհրաժեշտ է հղում  կատարել ամեն անգամ, երբ սովորողն օգտագործում է զանազան մտքեր, գաղափարներ ու այլ տվյալներ հետևյալ աղբյուրներից՝գրքերից, հոդվածներից, թերթերից , ամսագրերից, տեսաֆիլմերից, հեռուստա- և ռադիոհաղորդումներից, համացանցային կայքերից, էլեկտրոնային պաշարներից և հարցազրույցներից:

Բնականաբար, անիմաստ է հղում կատարել այն ամենին, ինչն այլ մարդիկ չեն կարող կարդալ, տեսնել կամ լսել՝  մեջբերված տվյալներն ստուգելու համար: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վերլուծության տեքստում պարզապես հիշատակել այլ անձանց հետ ունեցած հեռախոսազրույցի կամ նամակագրության մասին՝ միաժամանակ նկատելով, որ այսօր գոյություն ունեն այդպիսի անհատական հաղորդակցություններն արձանագրելու տեխնիկական միջոցներ: Այդուհանդերձ, մենք խորհուրդ ենք տալիս վերլուծության մեջ օգտագործել և հիշատակել միմիայն այն աղբյուրները, որոնք ստուգելի են: Իսկ անհատական հաղորդակցությունները (օրինակ` նամակագրությունը, հարցազրույցները) կարելի է օգտագործել՝ աշխատանքի առանձին մասում (որպես կանոն, «Հավելվածում»)՝ տալով դրանց սղագրությունը և/կամ համառոտագրությունը ու նշել դրանց վերաբերյալ բավարար մատենագիտական տվյալներ:

Կան նաև այնպիսի դեպքեր, երբ որևէ աղբյուրին հղում անել չի պահանջվում, օրինակ, երբ գրում եք ձեր դիտարկման կամ փորձարկման արդյունքների մասին (օրինակ՝ դաշտային հետազոտության զեկույց), ձեր փորձի և տպավորությունների մասին կամ երբ ներկայացնում եք ձեր սեփական մտքերը, մեկնաբանություններն ու եզրակացությունները: Դարձյալ պարտադիր չէ հղում կատարել այն դեպքերում, երբ  օգտագործում եք «հանրահայտ տեղեկություններ» (փաստեր, որոնք կարելի է գտնել բազմաթիվ տեղերում և հայտնի են բազմաթիվ մարդկանց) կամ երբ օգտագործում եք տվյալ մասնագիտության մեջ համընդհանուր ճանաչում գտած փաստեր ու տեղեկություններ: Համանման հարցերին անդրադառնալիս անհրաժեշտ է խորհրդակցել գիտական ղեկավարի հետ:

Հետազոտության մեջ այլ հեղինակներից հղում կատարելիս ցանկալի է նաև պահպանել հետևյալ ձևաչափը. նշել հեղինակի ազգանունը, անունը, հղում արվող աշխատության վերնագիրը , հրատարակչությունը  և հրատարակման վայրը, հրատարակման տարեթիվը (ժողովածուից օգտվելու դեպքում անհրաժեշտ է նշել նաև հոդվածի էջը):

 

Դ. ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԵԼ, ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Բացատրագրի և նյութի բովանդակության համար առաջին հերթին ներկայացվում են պահանջներ, ինչպես տպագիր աշխատանքի համար: Տեքստը պետք է հավաքված լինի համակարգչով՝ տողերի միջև ընկած ինտերվալը՝ 1.5 սմ.: Բացատրագրի տեքսային մասը կատարվում է մեկ տառատեսակով: Աշխատանքը պետք է ունենա բովանդակություն, որում պարտադիր կերպով նշված լինեն այս կամ այն գլխի էջերը: Բացատրագրի գլուխներն առանձնացվում են թավ գույնով: Մուգ գույնով ընդգծվում են միայն սխեմաները և գծագրերը: Բացատրագիրը կարող է պատկերազարդված լինել նախագծային աշխատանքի թեմային առնչվող լուսանկարներով և նկարներով (անհրաժեշտ է լինել ուշադիր, որպեսզի աշխատանքը գերհագեցած չլինի լուսանկարներով): Ընդհանուր առմամբ, ստեղծագործական նախագիծը կամ արտադրական նախագծի նկարագրության բացատրագրի ծավալը չպետք է գերազանցի տպագրական տեքստի 10-15 էջը:

Բացատրագրի առաջին էջի վրա պետք է լինեն կրթական հաստատության անվանումը, նախագծային աշխատանքի թեման, հեղինակի և ուսուցչի տվյալները: Նախագծի թեման ցանկալի է, որ արտացոլի ոչ միայն աշխատանքի անվանումը, այլև նրա կատարման մեթոդիկան կամ տեխնիկան:

Ստեղծագործական նախագծի կարևոր մասերից է վերահսկողական- գնահատման թերթիկի լրացումը: Այն կազմվում և լրացվում է ուսուցչի կողմից: Նրա կառուցվածքը կախված է ստեղծագործական նախագծի թեմատիկայից: Շատ կարևոր է ուսուցչի կողմից գնահատման օբյեկտիվությունը, աշխատանքի բոլոր փուլերի բացահայտումը, գնահատականի և աշխատանքի արդյունքների մեկնաբանության թափանցիկությունը:

Աշխատանքի ավարտին դրվում է ղեկավարի (ուսուցչի) ստորագրությունը և նշվում է կատարման օրը:

Հսկողական-գնահատման թերթիկից բացի ուսուցիչը պատրաստում է ստեղծագործական նախագծի գրախոսություն, որում արտացոլում է կատարված աշխատանքի բոլոր ուժեղ և թույլ կողմերը, առաջարկություններ է անում սովորողի համար՝ աշխատանքի ընթացքում կատարած սխալների ուղղման վերաբերյալ: Գրախոսության ձևը ուսուցիչն ինքն է ընտրում, կարևորը՝ նրանում պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը՝ հեղինակ, նախագծի թեմա, ղեկավար, նախագծի գնահատական և այլն:

Օրինակ՝

Գրախոսություն

Սովորողի Ա. Ա.___________                                                  Դասարան________

Նախագծի թեմա____________________________________________

Տրման ամսաթիվ _____________

Ղեկավար-խորհրդատու ___________________________________

Նախագծի գնահատական

_______________________________________________________________________

____________________________________________________________________            

 Ամսաթիվ ___________   Ղեկավարի (ուսուցչի) ստորագրություն  ___                _

Նախագիծը կարող է ընդգրկել նաև այլ բաժիններ՝ ուսուցչի և սովորողների հայեցողությամբ՝ կախված նախագծի թեմայից և աշակերտի պատրաստվածությունից: