Այսօր Եվրասիա ավագ դպրոց-վարժարանում կայացավ Արվեստի համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդես-մրցույթի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցեցին ձեռագործ ու նկարչական աշխատանքներ ներկայացրած 149 մասնակից։
Մրցույթին մասնակցեցին ոչ միայն Երևանի, այլև տարբեր մարզերի աշակերտները:
Տոնական միջոցառումը մեկնարկեց Ստ.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաների գեղեցիկ կատարումներով:
Պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների արդյունքում նկարչական աշխատանքներ անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Իզաբելլա Բոյախչյանը (20 համար), երկրորդ տեղը՝ Աշոտ Նազարյանը (27), երրորդ տեղը՝ Էլեն Վարդազարյանը (128): Ձեռագործ աշխատանքների առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հռիփսիմե Գրիգորյանը (104), երկրորդ տեղը՝ Լևոն Զուլալյանը (116), երրորդ տեղը՝ Աստղիկ Արաջյանը (97):
 Ցուցահանդեսի այցելուների և համացանցային քվեարկությամբ համակրանքի արժանացան և անակնկալ նվերներ ստացան
Միլենա Անդրեասյանը, Էմիլիա Արաբաջյանը, Մարգարիտ Աբրահամյանը, Եֆրակսիա Ղանդիլյանը, Անգելինա Հակոբյանը, Գալինա Ազաջանյանը, Անգելինա Սարգսյանը, Անի Վարտանյանը, Հռիփսիմե Զատիկյանը, Ռուբեն Ասատրյանը, Լիլիան Դավթյանը, Դիանա Գալոյանը, Հասմիկ Թորոսյանը, իսկ պատվոգրերի արժանացան բոլոր մասնակիցները:
 Ցուցահանդես-մրցույթի նպատակն էր օգնել դպրոցականներին հանդես գալ իրենց տաղանդով, լինել համարձակ, ունենալ նոր ընկերներ ու ամենակարևորը՝ շարունակել ստեղծագործել և կրթվել:
Շնորհակալ ենք մեր տաղանդավոր աշակերտներին հրավերն ընդունելու և մրցույթին մասնակցելու համար, մաղթում ենք նորանոր հաջողություններ:
 Եվ չմոռանաք միանալ մեզ նաև ինստագրամում` https://www.instagram.com/eurasiaacollege/ :
Երևանի.Ստ.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց